Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

700 հասուն սաղարթախիտ ծառ արդեն հատվել է, հարյուրավորները վտանգի տակ են

700 հասուն սաղարթախիտ ծառ արդեն հատվել է, հարյուրավորները վտանգի տակ են
29.08.2025 | 14:17

Հարգելի’ երևանցիներ, երեկ տեղի ունեցավ մեր ֆրակցիայի ղեկավար Արամ Թորոսյանի հայցադիմումով դատական նիստը՝ կապված Երևանում իրականացված զանգվածային ծառահատումների հետ։

Նախորդ նիստին դատավորը պահանջել էր պատասխանող կողմից ներկայացնել փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը չի պահանջում ՇՄԱԳ փորձաքննություն։

Պատասխանող կողմը՝ հասկանալով սեփական սխալը, այժմ հրաժարվում է, որ Երևանում իրականացվել է համակարգված ԾՐԱԳԻՐ, որը տասնյակ անգամ ներկայացվել է հանրային դաշտում, երկրի գերատեսչությունների հետ պաշտոնական նամակագրություններում, քանզի ՀՀ օրենքը հստակ պահանջում է ծրագրի դեպքում ՇՄԱԳ փորձաքննություն։

Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը փողոցների երկայնքով զանգվածային ծառահատումներն այժմ բնութացրում է որպես սանիտարական հատում և այդ ձևակերպմամբ էլ դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն և ստացել պատասխան, որ ՇՄԱԳ-ը պարտադիր չէ։

Սա մաքուր մանիպուլյացիա է․ 700 հասուն սաղարթախիտ ծառ արդեն հատվել է, հարյուրավորները վտանգի տակ են։ Կատարվածը ընթացիկ խնամք լինել չի կարող, սա համակարգված ծրագիր է, որն այժմ փորձում են քողարկել։

Ի՞նչ ընթացիկ խնամքի մասին է խոսքը, երբ հարյուրավոր կենսունակ ծառեր են հատվել, առանց փորձաքննության, օբյեկտիվ դենդրոլոգիական գործիքային հետազոտության, ահռելի վնաս է հասցվել քաղաքի կանաչ ենթակառուցվածքին, միջավայր է ամբողջությամբ փոխվել…

Ձեր խոնախհ ծառան՝ վկայի կարգավիճակով, հրավիրված էր դատարան, որտեղ չնայած պատասխանող կողմի բուռն ելույթին՝ դատարանում ինձ, որպես վկա չընդգրկել, դատավորը խոսք տվեց։

Ես էլ սեփական մասնագիտական դաշտում՝ մեջբերելով համաշխարհային գիտական փորձը, միջազգային հեղինակավոր փորձագետների տասնյակ կարծիքները ներկայացրեցի նման ծառահատումներից հետո ստեղծված բոլոր ռիսկերը:

Մենք պաշտպանում ենք մեր ծառերը, այլ խոսքով բոլորիս առողջությունը, միջավայրի անվտանգությունը և Երևանի Բնությունը:

Նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 23-ը։

Քրիստինա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4988

Մեկնաբանություններ

լ­տին փռե­լու ժա­մա­նա­կը